ՎՎարդան Հովսեփյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան

հաջողություններ իր առաքելության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին

Սրբությունը հույս հայտնեց, որ այն կարդյունավորվի նոր ձեռքբերումներով և կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև

ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ, քանի որ դրանք

խարսխված են մարդասիրական և քրիստոնեական սկզբունքների վրա:

Հայոց Հովվապետն ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայասատանում

իրականացվող կրթական տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրագործումը: Այս առիթով Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայ Եկեղեցու համար կարևոր նշանակություն ունի կրթական ոլորտի զարգացումը, և ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակելու է իր ներդրումը տվյալ ոլորտի զարգացման գործում՝ հիմնված լինելով քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդրեա Վիկտորինը նշեց, որ

ուրախ է կրկին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հավաստիացրեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ԵՄ-ը պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին և շարունակել իր օժանդակությունը բերել երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում դեսպանը մասնավորաբար անդրադարձ կատարեց համընդհանուր արժեքների պահպանության, տարածման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին՝ այդ հարցերում ակնկալելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օժանդակությունը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության

խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Հայաստանում առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում