ՄՄարիամ Մխիթարյան

Ես աջակցում եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին, բայց հուսով եմ այն չի կիրառվի. Թրամփ

Ես աջակցում եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին, բայց հուսով եմ այն չի կիրառվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Սենատի օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառման անհրաժեշտություն չի լինի։

«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։

Հինգշաբթի երեկոյան հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը, որը ՌԴ-ում ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թրամփը կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր օրինագծի համար։

«Այսօր նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ շատ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծի համար, որի ուղղությամբ ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլյումենթալի և շատ ուրիշների հետ»,- գրել է Գրեհեմը՝ հույս հայտնելով, որ օրինագծի քվեարկությունը տեղի կունենա «արդեն հաջորդ շաբաթ»։

Գրեհեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլյումենթալն այդ օրինագիծը ներկայացրել են դեռևս անցյալ տարվա ապրիլի սկզբին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում