Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին երկու օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ՝

  • Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,

  • Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն,

  • Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,

  • Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր 0․․․-4,

  • Գեղարքունիքում -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,

  • Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12․․․-15, այսօր -2․․․-3 աստիճան ցուրտ,

  • Արարատյան դաշտում -13․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,

  • Վայոց ձորում -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,

  • Սյունիքի նախալեռներում -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր +8․․․+12 աստիճան տաքություն,

  • Սյունիքի հովիտներում -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն։

  • Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ։

Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©