ՎՎարդուհի Բալյան

Հանձնարարեցի խրախուսել խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին. Փաշինյան

Հանձնարարեցի խրախուսել խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում