ԳԳոհար Սիմոնյան

Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստներն արժանացել են անհատական մեդալների

Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստներն արժանացել են անհատական մեդալների

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են անհատական մեդալների:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների շարքում ցույց է տվել երկրորդ արդյունքը և դարձել արծաթե մեդալակիր։ Նա  հետ է մնացել միայն ռուս շախմատիստ Դմիտրի Անդրեյկինից:

Հայաստանի կանանց հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալի է արժանացել 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների շարքում: Աննան 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր: Ընդհանուր հաշվարկով մեր շախմատիստը զիջել էր միայն շվեդուհի Պիա Կրամլինգին, որը 9 պարտիա էր անցկացրել և վաստակել 8 միավոր։

Աննա Սարգսյանը երրորդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և երկրորդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ, իսկ կանանց հավաքականը՝ 7-րդ տեղը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում