Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով. ՍԱՏՄ

Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով. ՍԱՏՄ

Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն, հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):

Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում