ՏՏաթև Խաչատրյան

Կապանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Կապանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Հունվարի 7-ին՝ ժամը 04։46-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ավտոճանապարհին՝ թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտ, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում