ՎՎարդան Հովսեփյան

Ասկերանում 3 բազմաբնակարան շենք է կառուցվում

Ասկերանում 3 բազմաբնակարան շենք է կառուցվում

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով այս տարվա օգոստոսից մեկնարկել են Ասկերան քաղաքի բազմաբնակարան երեք շենքերի կառուցման աշխատանքները: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանի խոսքով՝ երկու շենքերում ընթանում են պատերի շարվածքի աշխատանքներ, իսկ երրորդում՝ նկուղային հարկի շինաշխատանքներն արդեն ավարտման փուլում  են: 

«Նորակառույց շենքերը համապատասխանելու են ժամանակակից չափանիշներին և լինելու են սեյսմակայուն:  Ընդհանուր լինելու է մոտ 42  բնակարան՝ մեկ, երկու և  երեք սենյականոց: Բնակարանների մեծ մասը տրվելու  է   հիփոթեքային վարկավորմամբ. անհրաժեշտության դեպքում մի մասն էլ կտրվի բազմազավակ ընտանիքներին: Շենքերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները հետագայում նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցներով և ծրագրերով»,- նշել է Ա. Ավանեսյանը:

Ավանեսյանի  խոսքով՝ նախատեսվում է շենքերը շահագործման հանձնել 2020 թվականի աշնանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում