ԴԴավիթ Մուրադյան

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․

«Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով՝ դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։ Այսինքն՝ դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինի պարտվող կողմ։ Ամեն դեպքում, տնտեսական և տրանսպորտային տեսանկյուններից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքական տեսանկյունից պարտվող է համարում, ապա, ինչպես ասում են, դա նրա խնդիրն է։ Սակայն եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, կկարողանա տեսնել իր համար օգտակար կողմերը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում