ԼԼիլիթ Ասատրյան

Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. վարչապետ

Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. վարչապետ

Հունվարի 6-ին՝ ժամը 13։30-ին, բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի։ Այդ մասին տեսանյութին կից ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։

Ուխտերթը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի Երևանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի: Վարչապետի գլխավորած երթի ավարտին կարճ հավաք տեղի կունենա: «Խնդրում եմ նախ մասնակցել, երկրորդը՝ տաք հագնվել»,- ընդգծել է վարչապետը՝ սպասվող երթը շատ կարևոր համարելով: Փաշինյանը հիշեցրել է, որ ինքը վաղվա երթից առաջ՝ առավոտյան 10-ն անց 30-ից մասնակցելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցող պատարագին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում