ԼԼուսինե Մուրադյան

Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով. ՀԷՑ

Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:

 

«Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում»,- այդ մասին հայտնում է ՀԷՑ ՓԲԸ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են, և որ ՀԷՑ-ը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում