ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կա տուժած

Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կա տուժած

Հունվարի 1-ին՝ ժամը 03։30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և BMW մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում