ՎՎարդուհի Հարությունյան

Տոկաևը դատապարտել է ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը. Կրեմլ

Տոկաևը դատապարտել է ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Ղազախստանի նախագահը խստորեն դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց՝ գալիք Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի՝ Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել էր ՌԴ նախագահի նստավայրին հարվածների մասին տեղեկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում