ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից. Զելենսկի

Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Ըստ Զելենսկու՝ անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։ «Ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ հանրաքվեն չեն կարող փոխել այն փաստը, որ դա հակասում է մեր օրենսդրությանը», - նշել է նա։

Ըստ Զելենսկու՝ խոսքը միայն օրենքի մասին չէ: Այդ տարածքներում ապրում է մոտ 300,000 մարդ։ «Մենք չենք կարող պարզապես «դուրս գալ» և լքել նրանց։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ խոսքը 20 կետից բաղկացած կոնկրետ պլանի մասին է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնությունների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում