ԼԼուսինե Մուրադյան

Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվեց. Ռոմանոս Պետրոսյան

Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվեց. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինության և Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրակացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։

 

Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։

 

Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար։

 

Հայտնում եմ նաև, որ ՀԷՑ-ը նախատոնական և տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երևանի բոլոր Շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը, և հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման և էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավիր իրավիճակով պայմանավորված պլանայինների»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում