Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Եթե տեղեկությունները հաստատվեն՝ իրենք գիտեն հետևանքների մասին. Թրամփը սպառնացել է Իրանին

Եթե տեղեկությունները հաստատվեն՝ իրենք գիտեն հետևանքների մասին. Թրամփը սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի  միջուկային ծրագիր մշակել։

«Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան նախորդ անգամ»։ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ամանակ Իրանի երեք միջուկային օբյեկտի (Ֆորդո, Նաթանզ և Սպահան) վրա ԱՄՆ-ի հարվածները։

«Ես կարդացել եմ, որ նրանք զենք և այլ ռեսուրս են կուտակում։ Եթե դա ճիշտ է, ապա նրանք չեն օգտագործում նույն օբյեկտները, որոնք մենք ոչնչացրեցինք, այլ, հնարավոր է, օգտագործում են այլ օբյեկտներ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ, քանի որ Միացյալ Նահանգները «չի ցանկանում վառելիք վատնել B-2-ների վրա»: Խոսքը հունիսյան հարվածի ժամանակ օգտագործված ամերիկյան ռմբակոծիչների մասին է:

«Դա 37-ժամյա երկկողմանի թռիչք է: Ես չեմ ուզում շատ վառելիք վատնել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում