ՎՎարդուհի Հարությունյան

Կամբոջան և Թաիլանդը պատրաստակամություն են հայտնել աստիճանաբար ամրապնդել հրադադարը

Կամբոջան և Թաիլանդը պատրաստակամություն են հայտնել աստիճանաբար ամրապնդել հրադադարը

Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները Չինաստանի Յույսի քաղաքում եռակողմ հանդիպում են անցկացրել երկրի արտգոծնախարար Վան Իի հետ: Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կամբոջան և Թաիլանդը պատրաստ են աստիճանաբար ամրապնդել հրադադարը, վերականգնել փոխադարձ շփումները, վերակառուցել քաղաքական փոխվստահությունը և պահպանել տարածաշրջանային խաղաղությունը:

Այս հանդիպման ֆոնին Թաիլանդի բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի համաձայնությունը խախտելու համար՝ նշելով, որ գիշերն ավելի քան 250 անօդաչուներ են հայտնաբերվել, որոնք թռչում էին Կամբոջայի կողմից: Թաիլանդի բանակը դա որակել է սադրանք և լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների խախտում՝ խոստանալով նման միջադեպերի շարունակման դեպքում համապատասխան արձագանք տալ:

Երկու երկրների միջև հրադադարն ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 27-ին քսան օր տևած բախումներից հետո, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի և 1 միլիոն մարդու տեղահանման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում