ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կա երեք զոհ և երկու տուժած

ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կա երեք զոհ և երկու տուժած

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14։06-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Mercedes-Benz և Lada մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©