ԿԿարմեն Ղուկասյան

Երասխ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Երասխ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները։

VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու տուժածի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում