ԱԱրամ Մարանդյան

Այսօր լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել և քննարկեցինք բողոքարկումները․ Փաշինյան

Այսօր լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել և քննարկեցինք բողոքարկումները․ Փաշինյան

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչությունը հանդիպել է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ, ինչպես նաև քննարկվել են բողոքարկումները։

«Այսօր լսեցինք այն թեկնածուներին, ում չէինք հասցրել լսել և քննարկեցինք բողոքարկումները։ Նիստը տևեց 4 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում