ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»

Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

13 ձայնով լավագույնը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։

Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։

Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում