ՎՎարդան Հովսեփյան

Լևոն Արոնյանն անհատական արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լևոն Արոնյանն անհատական արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ է նվաճել:

Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և արժանացել է անհատական արծաթե մեդալի:

Ավելի վաղ՝ կանանց թիմից Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց էր տվել լավագույն արդյունքը.  շախմատիստուհին 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ է լրացրել  կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում