ՄՄարիամ Մխիթարյան

Վենեսուելայի իշխանությունները միջազգային ճնշման ներքո ազատ են արձակել 71 քաղբանտարկյալի. Euronews

Վենեսուելայի իշխանությունները միջազգային ճնշման ներքո ազատ են արձակել 71 քաղբանտարկյալի. Euronews

Վենեսուելայի կառավարությունն ազատ է արձակել 71 քաղբանտարկյալի, որոնք կալանավորվել էին 2024 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով։ Ազատ արձակվածների թվում են 65 տղամարդ, 3 կին և 3 դեռահաս՝ հաղորդել է Euronews-ը։

Դա վերջին ամիսներին Վենեսուելայում քաղբանտարկյալների ամենամեծ ազատ արձակումն է, տեղի է ունենում Կարակասի ու Վաշինգտոնի միջև աճող լարվածության ֆոնին և համընկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենեսուելայի կառավարության նկատմամբ կոշտ դիրքորոշման հետ։

Նիկոլաս Մադուրոյի կառավարությունն արդեն որոշ ժամանակ միջազգային ճնշման տակ է գտնվում երկրում մարդու իրավունքների իրավիճակի պատճառով։ Չնայած ազատ արձակումը դիտվել է որպես դրական ժեստ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բանտարկյալների հարազատները այն համարում են ոչ բավարար, հարյուրավոր մարդիկ դեռևս կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում