ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Զապորոժիեի ատոմակայանի կառավարման հարցը. Կոմերսանտ

Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Զապորոժիեի ատոմակայանի կառավարման հարցը. Կոմերսանտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս գործարարների ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) կառավարման հարցը: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ»-ը:

Պարբերականի տվյալներով՝ Պուտինը հավելել է, որ ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված է ԶԱԷԿ-ում մայնինգի կազմակերպմամբ: Ավելին, Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ նախաձեռնությամբ երկու կողմերը «քննարկում են» Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները: Պուտինը նաև նշել է, որ ԶԱԷԿ-ում աշխատող ուկրաինացի մասնագետներն ունեն ռուսական անձնագրեր:

Մեկ օր առաջ էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել էր Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված «հիմնական» խաղաղության պլանը, որի դրույթներից մեկը նախատեսում է ԶԱԷԿ-ի համատեղ շահագործումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան չի ցանկանում ուղղակի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ, ուստի այս դրույթը դեռևս բանակցային փուլում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում