ՎՎարդան Հովսեփյան

2020 թ. կվերակառուցվի և կնորոգվի 8 քոլեջ և ուսումնարան

2020 թ. կվերակառուցվի և կնորոգվի 8 քոլեջ և ուսումնարան

Հաջորդ տարի  պետական բյուջեից  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Այդ հաստատություններն են`

1.Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ,
2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ,
3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ,
4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ,
5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ,
6. Նոյեմբերյանի պետական քոլեջ,
7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ,
8. Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան:

Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հասատատությունները հիմնականում գյուղատնեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլորտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թ. պետական բյուջեի նախագծում ավելացել են, ինչը պայմանավորված է ոլորտում ուսանողների թվի մոտ 6500-ով ավելացմամբ, ինչպես նաև իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում