Վրոցլավում Ցեղասպանության զոհերի հիշատակին Պատարագ է մատուցվել

Վրոցլավում Ցեղասպանության զոհերի հիշատակին Պատարագ է մատուցվել

Լեհաստանի քաղաքներում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Վրոցլավում մեկնարկը տրվել է քաղաքի կենտրոնական հրապարակից: Բացօթյա ցուցահանդեսում ներկայացվել են  վերապրածների վավերագրերն ու նկարները: Իսկ քաղաքի Հայ կաթողիկե եկեղեցում արքեպիսկոպոս Յուզեֆ Կրուպնին ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի պատարագ է մատուցել:

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը Յագելոնյան համալսարանում դասախոսություն է կարդացել Հայոց Ցեղասպանության թեմայով, որին մասնակցել են բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու Լեհաստանի Սենատի, տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: 

                                                                                                                                Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում