ԼԼիլիթ Գասպարյան

Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 11 հայ մարզիկներ

Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 11 հայ մարզիկներ

Նոյեմբերի 8-ից 10-ը հարավկորեական Չհոնջու քաղաքի Sukwoo Culture Gym մարզապալատում կանցակացվի Սամբոյի 2019թ. աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Նրանք կպայքարեն 27 մեդալների համար՝ տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում:

Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների. ոսկե՝ 3,000, արծաթե՝ 2,000, բրոնզե՝ 1,500 ԱՄՆ դոլար:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն մրցումներին գործուղում է 11 մարզիկների, որոնց ներկայացնում ենք ստորև՝ ըստ մրցելույթների հերթականության և քաշային կարգերի:

Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը:

Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:

Նոյեմբերի 9-ին մրցագորգում կտեսնենք մեր միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին և մարզական սամբոյից՝ Գրիգոր Մխիթարյանին /57 կգ/, Արսեն Ղազարյանին /74 կգ/, Էդիկ Պետրոսյանին /100 կգ/:

Նոյեմբերի 10-ի մրցելույթներում ՀՀ պատիվը կպահեն մարզական սամբոյից՝ Մաքսիմ Մանուկյանը /62 կգ/, Դավիթ Գրիգորյանը /82 կգ/ և մարտական սամբոյից՝ Ջոն Բալայանը /52 կգ/:

Հարավային Կորեա են մեկնում նաև հավաքականի ավագ ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում