Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ՏՏաթև Խաչատրյան

Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին

Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝  ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին

ՍԱՏՄ-ն անդրադարձել է Ղազախստանից ներկրված ցորենի թեմայի շուրջ սոցցանցերում տարածվող տեղեկություններին, մասնավորապես՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառմանը:

 
««Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակներից:

 

Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝
 

1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.

3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

 

Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝

  • բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել.

  • անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել

  • որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։
 

Սա է իրականությունը:
Լրագրողը ո՞ր միջազգային բացահայտման համաձայն է պնդում, թե «ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում», ի՞նչ հաստատված հիմնավորումներ կան այդ մասին, անհայտ է:
Իսկ թե ինչ է «ալֆա» տոքսինը, հատկապես՝ քիմիական ծագման, որով փորձ է արվում «ահաբեկել» հանրությանը, միայն գրողը կիմանա:

 

Ի վերջո, հրապարակել ալյուրի տուփերի նկարներ, որոնց մակնշման մեջ հստակ գրված է՝ «…արտադրված է բարձրակարգ ցորենից», հետո պնդել, որ դրա հումքը Ղազախստանից նոյեմբերին բերված ցորենն է ու չհրապարակել տուփի վրա գրվող արտադրության ժամկետը, պարզ-մանիպուլատիվ-դատապարտելի գործելաոճ է»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՍԱՏՄ-ն հրապարակել է լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները:
 
Նոյեմբերին հայտնել էինք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ Ղազախստանից բերված ցորենը 4-րդ կարգի չէ, ինչպես ներկայացնում էին որոշ շրջանակներ: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն 3-րդ կարգի է:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում