ԳԳոհար Սիմոնյան

Արցախի ՄԻՊ-ը միջազգային համաժողովում բարձրացրել է չճանաչված պետությունների մեկուսացման հարցը

Արցախի ՄԻՊ-ը միջազգային համաժողովում բարձրացրել է չճանաչված պետությունների մեկուսացման հարցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին:

Որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին, մասնավորապես՝ բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը, շեշտադրելով, որ այն բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է  մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:

Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նա համոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում