Աննա Հակոբյանը ներկա է եղել ‹‹Հայ մայրեր›› ՀԿ-ի ամենամյա բարեգործական ընթրիքին

Աննա Հակոբյանը ներկա է եղել  ‹‹Հայ մայրեր›› ՀԿ-ի ամենամյա բարեգործական ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին։

Միջոցառմանը հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը 

հաշվետվություն է ներկայացրել 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի և նոր ծրագրերի վերաբերյալ։

‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Կազմակերպությունն իր գործունեության 7 տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքներին տրամադրելով անվճար վերականգնողական բուժում ու հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավել երեխաների ու մայրերի կյանքի որակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում