Մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնն արդիականացվել է

Մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնն արդիականացվել է

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

 

Կառավարության ֆինանսավորմամբ 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։

 

Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը, միջակայքերի և ժամանակացույցերի կարգավորումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքը։

 

Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ արդիականացնել մետրոպոլիտենի բոլոր կարգավարական և կառավարման կենտրոնները, ինչը կբարձրացնի երթևեկության կառավարման արդյունավետությունն ու մետրոպոլիտենի շահագործման անվտանգության ընդհանուր մակարդակը։

 

Մետրոպոլիտենի կոմունիկացիոն ծառայության ղեկավար Արթուր Սերոբյանը կարգավարական կենտրոնում գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին ներկայացրեց նոր վահանակի հնարավորությունները և աշխատանքային հետագա փուլերի ժամանակացույցը։
 
 
 
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©