ԱԱնժելիկա Ժամհարյան

VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան

VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակված է։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած PAZ մակնիշի ավտոբուսին:

Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում