ԼԼիլիթ Ասատրյան

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում հրավիրված հավաքին:

«Պատկերացնու՞մ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե ոչ: Որովհետև Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազաններ Մայր Աթոռի տարածքում ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում