ՎՎարդուհի Հարությունյան

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինայի համար ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշման կայացման համար՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Նրա խոսքով՝ եթե ԵՄ առաջնորդներն այսօր որոշում ընդունեն վնասների փոխհատուցման համար վարկի մասին, ապա Եվրախորհրդարանը կկարողանա այդ հարցն առաջ տանել հունվարին իր առաջին նիստում:

Մեցոլան հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ոչ թե պարզապես հետաձգվի, այլ ավարտվի, և դրա համար անհրաժեշտ են անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներ, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը և, ի վերջո, Եվրոպայի անվտանգությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում