ԼԼիլիթ Ասատրյան

10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը

10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք ձեզ հետ կլինենք՝ Մայր տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- նշել են նրանք։

Հիշեցնենք՝ երեկ և այսօր 10 եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Եկեղեցու թերի կառավարման լրջագույն խնդիրների հանգուցալուծման համար Գարեգին Բ-ին հանգստյան կոչելով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում