ՄՄարիամ Պետրոսյան

Հեղինակները «Ջոկեր» ֆիլմը ներկայացրել են «Օսկարի» 16 անվանակարգում

Հեղինակները «Ջոկեր» ֆիլմը ներկայացրել են «Օսկարի» 16 անվանակարգում

Warner Bros. կինոստուդիան որոշել է Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն առաջադրել «Օսկար» մրցանակի, այն էլ՝ միանգամից 16 անվանակարգում: Արտադրողների կարծիքով, այն վարձույթում կհատի 1 մլրդ դոլարի շեմը: Ֆիլմն արդեն 900 մլն դոլարի եկամուտ է բերել:

Մասնագետները հուսով են, որ «Ջոկերը» կպայքարի գլխավոր մրցանակների համար՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան», «լավագույն սցենար» և այլն:

Գլխավոր դերակատար Խոակին Ֆենիքսը «լավագույն դերասանի» գլխավոր հավակնորդն է: Նա «Օսկարի» է առաջադրվել  մեկ անգամ երկրորդ պլանի և 2 անգամ՝ տղամարդու լավագույն դերի համար, սակայն մրցանակի չի արժանացել:

Ամերիկյան կինոակադեմիայի վերջնական ցուցակը հայտնի կդառնա 2020-ի հունվարի 13-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում