Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն արժանացավ հուշամեդալի եւ պատվոգրի

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն արժանացավ հուշամեդալի եւ պատվոգրի

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Գոհար Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը:

Համերգը տեղի էր ունեցել դեռեւս 2011-ի մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբի և հայ էստրադային երգիչների մասնակցությամբ: Այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը: Միջոցառումը նախաձեռնել էր լիբանանահայ բարերար տիկին Գոհար Խաչատուրյանը:

Շնորհանդեսին ներկա գտնվեցին համերգին մասնակցած արտիստները: Միջոցառման ընթացքում  ցուցադրվեց «Գոհար Հայաստանի աստղերի հետ» համերգի լայնածավալ աշխատանքների մասին պատմող ֆիլմը: Ցուցադրվեց նաև կարճ ֆիլմ` ի հիշատակ մաեստրո Սեպուհ Աբգարյանի, որը երկար տարիներ ղեկավարել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ երգչախումբը:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին շնորհակալագրեր, մեդալներ բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել եզակի և մասշտաբային «ԳՈՀԱՐ Հայաստանի աստղեր հետ» համերգին: Հուշամեդալի եւ պատվոգրի է արժանացել նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում