ՆՆարե Ոսկանյան

Վարչապետի անձնական ներկայացուցիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի և պատվիրակների ժողովի նախագահների հետ է հանդիպել

Վարչապետի անձնական ներկայացուցիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի և պատվիրակների ժողովի նախագահների հետ է հանդիպել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի Թեմական խորհրդի նախագահ Ռիշար Ղազարեանի և Թեմական պատվիրակների ժողովի նախագահ Ժիլբեր Տերտերեանի հետ։

«Քննարկեցինք Ֆրանսիայի թեմին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր, համայնքային կյանքի զարգացմանը, եկեղեցի–համայնք կապերի ամրապնդմանն ու Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ։

Ընդգծեցինք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերը Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր ու մշակութային կյանքում, ինքնության պահպանման և համախմբման գործում»,-նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում