ՎՎարդան Հովսեփյան

Ավտոբուս արտադրող լեհական ընկերությունը հետաքրքրված է երևանյան շուկայով

Ավտոբուս արտադրող լեհական ընկերությունը հետաքրքրված է երևանյան շուկայով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի առևտրի և ներդրումների ներգրավման գործակալության արևելյան շուկաների տարածքային կառավարիչ Դավիդ Ցեցուդայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ավտոբուսների արտադրությամբ զբաղվող լեհական Autosan ընկերության նախագահ Էուգենուշ Շիմոնիկը:

Խոսելով Երևանի տրանսպորտային համակարգի, առկա խնդիրների և բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ տրանսպորտային նոր ցանցում գերակշռող են լինելու տարբեր տեղատարողությամբ ավտոբուսները:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ քաղաքային իշխանությունը կարևորում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը և բաց ու պատրաստակամ է քննարկելու հնարավոր փոխգործակցության առաջարկները: Նա հավելել է նաև, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:

Դավիդ Ցեցուդան իր հերթին նշել է, որ գործակալությունն աջակցում է ինչպես օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, այնպես էլ լեհական ձեռնարկությունների միջազգայնացմանը:
Ներկայացնելով 100-ամյա պատմությամբ Autosan-ի գործունեությունը՝ ընկերության նախագահը նշել է, որ գործարանը աշխարհի 7 խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկն է: Autosan-ն արտադրում է տարբեր տեղատարողությամբ, այդ թվում՝ 10 և 12 մետր երկարությամբ ուղևորատար ավտոբուսներ, որոնք կարող են աշխատել ինչպես դիզելային վառելիքով, այնպես էլ հեղուկ գազով:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է մեքենաների տեխնիկական հնարավորություններով, սպասարկման պայմաններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում