Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալին հրավիրել է Հայաստան

Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալին հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալ Դանիել Քյոլբլի (ՔԴՄ) հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

ՀՀ դեսպանը վերջինիս ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները, վաշինգտոնյան փաստաթղթերը և անցած շաբաթ ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հանդիպման արդյունքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։

Կարևորվել են երկու երկրների միջև համագործակցության խորհրդարանական ուղղությունը, որոշվել է շարունակել ու զարգացնել շփումները։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դանիել Քյոլբլին հրավիրել է այցելել Հայաստան։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©