ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում

Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում

Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում: ԱՄՆ նախագահը Բրիտանական հեռարձակող կորպորացիային մեղադրել է զրպարտության և առևտրային պրակտիկայի մասին օրենքը խախտելու համար: 

Մասնավորապես, Թրամփի իրավաբանական թիմը BBC-ին մեղադրել է նրա համար, որ կորպորացիան «դիտավորյալ, չարամտորեն և մոլորության մեջ գցելով՝ փոխել է ԱՄՆ նախագահի ելույթը»: Խոսքը վավերագրական ֆիլմի մասին է, որում Թրամփի ելույթի երկու տարբեր հատված միավորվել է և ներկայացվել այնպես, կարծես Դոնալդ Թրամփը բացահայտորեն կոչ է արել ցուցարարներին՝ անկարգություններ իրականացնել Կապիտոլիումում 2021 թ. հունվարի 6-ին: 

BBC-ն հայցի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում