ՎՎարդան Հովսեփյան

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին:

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220):

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում