Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. Կալուգին

Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. Կալուգին

Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. տրամադրված ենք դրանք զարգացնել 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

Նա նշել է, որ տնտեսության մեջ դրական դինամիկա է տեսնում, սակայն մշակութային-հումանիտար ոլորտում կապերը զգալիորեն հետ են մնում։ 

«Կշարունակենք շփումները Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով՝ մեր հարաբերությունների ողջ օրակարգով, ներառյալ՝ հումանիտար բաղադրիչը։ Տրամադրված ենք փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնել Բաքվում Ռուսական տան աշխատանքի շուտափույթ մեկնարկի համար, որը շոշափելի ներդրում է ունեցել մեր երկրների բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում»,- ասել է նա։ 

Կալուգինը նշել է, որ Մոսկվայի համար անվերապահ առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների շուտափույթ վերադարձը հայրենիք։ Նրա խոսքով՝ այդ հարցը մանրամասն քննարկվել է դեկտեմբերի 9-10-ը Բաքվում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©