Վարդենյաց լեռնանցքում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ձյուն

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածում Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում բուք է (մառախուղ):

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©