ՄՄարո Թարվերդյան

Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ

Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԸՀ-ում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՄԱԿ-ի գրասենյակից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից այլ ներկայացուցիչներ, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։

Ծրագիրը հնարավոր է դարձել նաև Միավորված ազգերի կազմակերպության և ՀՀ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ։ Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծրագիրը կնպաստի ԿԸՀ գործիքակազմերի շարունակական բարելավմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում