ՎՎարդան Հովսեփյան

Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» ծրագրի 8-րդ տարեշրջանը

Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» ծրագրի 8-րդ տարեշրջանը

Այսօրվանից, պայմանավորված եղանակային պայմաններով, դադարեցվում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 8-րդ տարեշրջանի աշխատանքը:

2019թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6000 այցելու, որից 4432-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների գերակշիռ մասը եղել են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները։

«Երևան Սիթի Տուր» ծրագիրը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այս տարի ևս դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպել է սոցիալական նշանակության մի շարք ծրագրեր:

2019թ. մշակվել և իրականացվել են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման աշխատանքներ, երթուղու լրամշակում և փոփոխություն, որը ներառել է քաղաքի այլ զբոսաշրջային գրավչության վայրեր, նոր եռալեզու թռուցիկների տպագրություն:

«Երևան Սիթի Տուր» ծրագրով քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինն ակտիվորեն համագործակցել է մի շարք տեղական զբոսաշրջային պարբերականների («Արմենիա տուրիստական», «Արմենիա Տուրիինֆո»), ինչպես նաև «Երևան քարտ», «I am Armenia» կազմակերպությունների հետ: «Երևան Սիթի Տուր» մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսվի 2020 թվականի գարնանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում