ՎՎարդան Հովսեփյան

Երևանում նախատեսվում է 101 նոր տրոլեյբուս ավելացնել

Երևանում նախատեսվում է 101 նոր տրոլեյբուս ավելացնել

Այսօր Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ 

«GPS համակարգով ամբողջությամբ հետևում ենք աշխատանքին, վերահսկում ենք, որ ուշացումներ չլինեն»,- նշել է երթակարգավար Սամվել Արամյանը:

Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին:
«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:

Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի ընկերությունում կան շատ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու: Ամեն օր վաղ առավոտից աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ, որ տրոլեյբուսներն անխափան աշխատեն:

Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսն այսօր քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս:

Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է քաղաքի տրոլեյբուսային ցանցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում