ՀՀովհաննես Վարդանյան

6-րդ հարկից ընկած երեխայի բուժման պրոցեսը կարելի է ավարտված համարել

6-րդ հարկից ընկած երեխայի բուժման պրոցեսը կարելի է ավարտված համարել

Երևանյան շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած երեխան վերջին հետազոտությունն է անցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է ավարտված համարել: «Այս շաբաթ Վիքսոմների ընտանիքը կլքի Հայաստանը»,- նշված  է  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությա մեջ:

Վիքսոնների ընտանիքը ԱՄՆ-ից առաջին անգամ Հայաստան էր ժամանել հանգստի նպատակով: Սակայն ժամանելու հենց հաջորդ օրը՝ նախաճաշի ժամանակ, Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկում վարձած բնակարանի պատուհանից 2.5 տարեկան Արվինը ընկել էր: Սեպտեմբերի 5-ին հորական կողմից հայկական արմատներ ունեցող երեխան անգիտակից վիճակում, բազմաթիվ վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ 20 օր անց՝ կազդուրված դուրս գրվել այնտեղից:

«Ծնողները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում բոլորին, որոնք անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Նրանք շնորհակալ են նաև բժշկական թիմին, որը թույլ տվեց հավատալ հրաշքներին»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում