ԱԱրևիկ Աբելյան

Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը

Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ:

Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգև սիրո և Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության և բոլոր շնորհների բաշխման մասին:

«Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ և անարատ։  Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք և կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք և հավատարիմ մնացինք բոլոր պատվիրանններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, և մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր և ո՛չ էլ որևէ արհավիրք»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը:

Այնուհետև անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից  սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով և գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաև մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին և  իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում