ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի զինաթափվել Գազայում այն դեպքում, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի զինաթափվել Գազայում այն դեպքում, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում միայն այն դեպքում, եթե բանակցությունների միջոցով ստեղծվի Պաղեստինյան պետություն` հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ՀԱՄԱՍ-ի խոսնակն այն դիրքորոշումն է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը «չի կարող իրականացվել ուժով կամ վերջնագրերով»։

«Իսրայելը երկու տարի շարունակ օգտագործել է իր ողջ ռազմական հզորությունը՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին զենքը վայր դնել, և դա ձախողվել է»,- հավելել է The Times of Israel-ի աղբյուրը։

Հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի հակամարտության լուծման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագրի առաջին փուլին։

Ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի Գազայի կառավարմանը մասնակցելու ցանկացած ձևից։ Բոլոր ռազմական, ահաբեկչական և հարձակողական ենթակառուցվածքները, ներառյալ թունելները և զենքի արտադրության օբյեկտները, կոչնչացվեն և չեն վերակառուցվի։ Գազայում անկախ դիտորդների հսկողության ներքո կիրականացվի ապառազմականացման գործընթաց, ներառյալ զենքի վերջնական ոչնչացումը։

Հրադադարը բազմիցս խախտվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում